Քաղաքական

30.09.2020 10:11


Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ: Հայաստանի ԶՈՒ-երը ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը»,-ասել է Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը բոլոր միջոցներով ապահովելու է իր անվտանգությունը։

«ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի, դա արդեն այլ հարց է։ Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները՝ կախված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից»,-ասել է Փաշինյանը:

Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու հնարավորությունը, Երևանում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր օրակարգում նման հարց չկա»,-ասաց Փաշինյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը