Քաղաքական

30.09.2020 10:48


«Հակամարտության սրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել. սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր». Զատուլին

«Հակամարտության սրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել. սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր». Զատուլին

Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն Անկարան ակնհայտորեն հանդես է գալիս սադրիչի դերում և իր կապերն օգտագործում է տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ուղղափառության Միջխորհրդարանական Ասամբլեայի միջազգային հանձնաժողովի նախագահ, ռուս-հայկական «Լազարյան ակումբ» դիսկուրսիոն հարթակի հիմնադիր ու ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Утро.ру»-ին տված հարցազույցի ժամանակ:

«Հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի: Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա այն շատ լարված ու վտանգավոր է, տարաբնույթ հետևանքներ է ունենում: Երկու երկրի հետ լավ հարաբերություններ պահել փորձող Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը չափազանց անհարմար բան է»,-ընգծել է փորձագետը:

Նրա խոսքով՝ հակամարտության սրումը հենց նախաձեռնել է Ադրբեջանը, որը երկար ժամանակ է, ինչ «հայատյաց» քաղաքականություն է վարում: Նրա խոսքով՝ սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր, ինչի մասին վկայում է Անկարայի հապճեպ օգնությունը Բաքվին՝ այդ թվում կամավորների հավաքագրումը: Պատգամավորը հավելել է, որ չի հավատում կեղծ հայտարարություններին, թե Ադրբեջանը հակահարձակում է իրականացրել: Նա հավելել է, որ առավելաչափ մտահոգիչ է այն փաստը, որ 1994 թվականից հետո առաջին անգամ կրակի տակ է հայտնվել նաև Ղարաբաղի խաղաղ բնակչությունը:

Փորձագետը առայժմ բանակցություններում առաջխաղացման որևէ նախադրյալ չի տեսնում, քանի որ կողմերը տարբեր պատճառներով չեն ցանկանում առաջին քայլը կատարել: Բացի այդ, Բաքուն և Երևանը իրենց կոշտ հռետորաբանությամբ ոչնչացնում են այս հարցի շուրջ համաձայնության գալու բոլոր հույսերը և հատկապես Ադրբեջանը, որը ոչ միայն ցանկանում է ստանալ Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ագրեսիվ ընդհանուր հակահայկական քաղաքականություն է վարում:

Զատուլինը հիշեցրել է նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ վերջինս կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որի հետ նա Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացի էր մասնակցում: Ինչպես հայտնի է Բաքուն ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին ազատ արձակելու համար գործադրել է բոլոր ջանքերը, իսկ տուն վերադառնալուն պես նրան պաշտոմի բարձացում են արել ու բանտում անցկացրած 8 տարվա համար «փոխհատուցում» վճարել:

«Ադրբեջանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը, իհարկե, չի լավացել, սակայն մարդասպաններին պատվելու դեպք Հայաստանում ես չեմ կարող հիշել»,- եզրափակել է Զատուլինը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը