Ջավախահայության խնդիրների լուծմանն աջակցելու հարցում Հայաստանը, կարծես, այնքան էլ ակտիվ քաղաքականություն չի վարում, և սա ընդունում է նաև իշխող Հանրապետական կուսակացության խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։
-Ես համաձայն եմ, որ հայկական պետությունն ավելի պասիվ դիրքերում է այսօր և խնդիրները (ջավախահայության) շա՜տ-շա՜տ դանդաղ են լուծվում,- ասում է հանրապետական խմբակցության անդամը՝ դա բացատրելով Վրաստանի հետ ՀՀ-ի «փոքր-ինչ զգուշավոր» քաղաքականությամբ.
-Մենք ասում ենք, որ պետք է ակտիվացնենք Ջավախքը, աջակցենք, որ այն դառնա գործոն՝ Վրաստանի հոխորտալից կեցվածքը որոշակիորեն մեղմելու համար։ Այստեղ է իմ և Հայաստան պետության քաղաքականության տարակարծությունը։
Հայտնի է, որ ՀՀ նախագահը նաև ՀՀԿ նախագահն է, այն կուսակցության, որի խմբակցության համամասնական ցուցակով «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր։ Հենց իշխանական կուսակցություն լինելով է Շ. Թորոսյանը պատճառաբանում ջավախահայության առնչությամբ ՀՀԿ-ի զգուշավոր քաղաքականությունը, միաժամանակ, սակայն, նշելով.
-ՀՀԿ-ն ինձ ընդգրկել է իր համասնական ցուցակ, հասցրել է խորհրդարան և հնարավորություն ընձեռել, որպեսզի բարձրաձայնվեն խնդիրները, ընդ որում՝ շատ սուր, նույնիսկ շատ հաճախ իրենց տեսակետներին հակոտնյա։ Երբեմն, նույնիսկ, ես հասել եմ նրան, որ քննադատել եմ հենց Հանրապետական կուսակցությանը։
Սակայն պարզ է, որ հարցերը բարձրացվելուց բացի, պետք է նաև լուծում ստանան, քաղաքական աջակցություն ունենան, և այս դեպքում է, որ բնական հարց է առաջանում՝ ինչու՞ Շիրակ Թորոսյանը դուրս չի գալիս ՀՀԿ խմբակցությունից, անդամագրվում, օրինակ, այնպիսի մեկ այլ խմբակցության, որը Ջավախքին վերաբերող սուր հարցերը բարձրացնելու հնարավորություն ընձեռելուց բացի, նաև քաղաքական ակտիվ աջակցություն ցույց կտա։
-Ամեն դեպքում, ՀՀԿ-ն և՛ կոալիցիոն, և ՛կոալիցիայից դուրս եղած կուսակցությունների համեմատության մեջ իր գործողություններով ամենանպաստավորն է այն առումով, որ իր շարքերում հնարավորություն է տվել մեկին հանդես գալու այս խնդրով։ Նաև կուսակցությունն ինչքան հնարավորություն տեսնում է, աջակցում է։ Ես կարծում եմ, որ այլ կուսակցության շարքերում մենք էս չափի նպաստավորություններ չէինք ունենա։
Երբ ջավախահայության հարցերը ՀՀ ԱԺ-ում լուծում ստանալու փոխարեն միայն բարձրացվում են, արդյո՞ք նաև այն չէ պատճառը, որ նույն կաթսայում (ՀՀԿ խմբակցությունում) «երկու գլուխ է եփվում» (Շիրակ Թորոսյան և Հայկ Սանոսյան)։
-Տեղի է ունեցել թյուրիմացություն։ Երբ որ ձեր նշած անձինք գալիս էին ՀՀԿ ցուցակով խորհրդարան, այդ ժամանակ ոչ ոք չգիտեր նրանք ինչով են զբաղվելու Հայաստանում։ Շատ պաթետիկ հայտարարություններով՝ փրկելու ենք Ջավախքը, վիրահայերին և այլն... Մինչդեռ այդ մարդկանց ուղղոդում էին վրացական հատուկ ծառայությունները։ Կարող եմ հուշել ձեզ։ 2003թ-ին Վիրահայերի կազմակերոպության հիմնադիր ժողովում հնչեցվել է նախագահ Շևարդնաձեի ուղերձը։ Պատկերացնու՞մ եք, մի երկրում 3000-րդ հ/կ-ն է ստեղծվում, մեկ այլ երկրի նախագահն ուղերձ է ուղարկում։ Վրացական հատուկ ծառայությունների ուղղուդված այդ տեսակետները... այսօր մենք ի՞նչ պետք է անենք. նա եկել է, խորհդարանում է և նա խոսում է այդ մասին, խոսում է, որովհետև չի կարող չասել, որովհետև ճնշում կա Վրաստանից։
«Իսկ այդ մասին ասե՞լ եք ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին։ Եթե ասել եք, ի՞նչ է պատասխանել, եթե ոչ, ապա ինչու՞ չեք ասում»,- փորձեցինք ճշտել Շ. Թորոսյանից, սակայն նա խորհրդավոր ժպտաց և լռեց...
Ի դեպ, հիշեցնենք, որ վրացական հատուկ ծառայությունների «ագենտ» լինելու մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ մարտի 18-ին «7 օր»-ը հարց ուղղեց հենց Հայկ Սանոսյանին։ Պատասխանը հետևյալն էր.
- Դա բամբասանք և հերյուրանք է, պարզապես մենք ունենք լավ մարդկային հարաբերություններ վրաստանի իշխանությունների հետ։ Մենք կարող ենք իրար հետ հաց ուտել, խնջույք անել և շատ հարցեր լուծվում են հենց նման հարաբերությունների արդյունքում։ Հիմա որ Ջավախքը գազաֆիկացվում է դա ինչի՞ արդյունք է, կարող ա՞ մեր սիրուն աչքերի համար է գազաֆիկացվում։
Ինչպե՞ս է նույն կաթսայում երկու գլուխ եփվում

Արեգնազ Մանուկյան