Ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից․ ՌԴ ԱԳՆ
Ըստ ստացված տեղեկատվության՝ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելու համար Ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումների գրոհայինները, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Մենք խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության էլ ավելի սրմանը, այլև երկարաժամկետ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:
Մենք կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը կանխելու և նրանց անմիջապես տարածաշրջանից դուրս բերելու համար»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: