Լավրովը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպելու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, որի հաղորդագրության մեջ նշվում է, խոսքը նաև նախարարների միջև եռակողմ հանդիպման առաջարկի մասին է:
«Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Հաստատվել է համապատասխան շփումներ կազմակերպելու համար մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ tert.am