«Թուրքիան ունի խնդիր, որի լուծումը տարածաշրջանում հայկական գործոնը ֆիզիկապես վերացնելն է»․ Հարություն Մեսրոբյան
Անկախ-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։
-Պարոն Մեսրոբյան, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց ոչ միայն Արցախի Հանրապետության ողջ երկայնքով, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինչո՞վ է այս իրավիճակը տարբերվում Արցախյան հակամարտության պատմության մյուս սրացումներից և ի՞նչ հետևանքներ այն կարող է առաջացնել մեր երկրում և առհասարակ՝ տարածաշրջանում։
-Թե՛ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում, թե՛ իմ ֆեյսբուքյան էջում ես պարբերաբար մատնանշել եմ Արցախյան ազատամարտի խորքային դրդապատճառները։ Կա մի պարզ իրողություն, որը մի կողմից խորքային է, մյուս կողմից՝ պատմականորեն շատ հստակ։ Թուրքիան, հատկապես վերջին մի քանի տասնամյակներում, կարելի է ասել, ռազմավարական իմաստով գլուխ է բարձրացնում, և իր կարևորագույն շարժիչ ուժը «Մեծ Թուրանի» գաղափարն է, որն այսօր Էրդողանը բավականին հետևողականորեն առաջ է տանում։ «Մեծ Թուրանի» գաղափարը շատ պարզ է՝ կոնսոլիդացնել թուրքական աշխարհը։ Եվ եթե դուք քարտեզին նայեք, ապա կտեսնեք, որ Թուրքիան, որն այդ գաղափարի լոկոմոտիվն է, ունի մի մահացու վտանգ․ այն կտրված է «Մեծ Թուրանի» մարմնից՝ Ադրբեջանից մինչև ույգուրներ, որոնք բնակվում են Չինաստանում։ Եվ կտրողը պատմականորեն ու աշխարհագրորեն Հայաստանն է, հիմա արդեն՝ ներառյալ Արցախը։
Մինչև Արցախյան պատերազմը «Մեծ Թուրան» գլուխը մարմնից բաժանող ամենանեղ հատվածը հասել էր 40 կմ-ի, որը գտնվում էր Մեղրիի շրջանում։ Արցախյան պատերազմի հաղթանակից հետո այդ ջրբաժանը հասավ մի քանի հարյուր կմ-ի։ Այսինքն, «Մեծ Թուրանի» գաղափարն է՛լ ավելի վտանգվեց, և Թուրքիան 5-6 անգամ հեռացավ այդ մարմնից։ Դրա համար Թուրքիան գնաց 2 ճանապարհով՝ մեկը ժամանակավոր, մյուսը՝ հիմնարար։
Ժամանակավոր ճանապարհն է՝ օգտագործել Վրաստանի տարածքը։ Այստեղ նա, փաստորեն, տիրացավ Աջարիային թուրքական կապիտալի միջոցով։ Նաև սկսեց ակտիվացնել Վրաստանի հարավում ապրող ադրբեջանական բնակչությանը։ Եվ այսօր Վրաստանի հարավային շրջանում իշխում է թուրքական կապիտալը։ Այսիքն, Թուրքիան Վրաստանի միջոցով ստեղծեց ժամանակավոր միջանցք, որը կապեց Թուրքիան Ադրբեջանի և մնացած թուրքական աշխարհի հետ։ Հիշենք միայն «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի կառուցումը և շահագործումը:
2008 թվականի ռուս-վրացական սրացման ժամանակ Թուրքիան տեսավ, որ Ռուսաստանը մեկ քայլով կարող է հասնել Թբիլիսի և հասկացավ, որ այդ ժամանակավոր ճանապարհը հուսալի չէ։ Դրա համար Թուրքիան սկսեց մտածել հարցի հիմնական լուծման մասին։ Եվ հարցի հիմնական լուծումը տարածաշրջանում հայկական գործոնը ֆիզիկապես վերացնելն է։ Կրկնում եմ՝ ֆիզիկապես:
Դա նշանակում է հերթականությամբ գրավել մեր ազատագրած տարածքները, վերացնել Արցախը որպես պետություն, գրավել Զանգեզուրը և աշխարհագրորեն միավորվել թուրքական աշխարհի հետ։ Միայն դրանից հետո «Մեծ Թուրանի» գլուխը կմիանա մարմնին։ Այս պայմաններում վերջնականապես վերացնել Հայաստանն ամբողջությամբ՝ տեխնիկական հարց է:
Ի դեպ, նման փորձ կատարվեց 1920 թվականի դեկտեմբերի 3-ին Ալեքսանդրոպոլյան պայմանագրի շրջանակներում, երբ Հայաստանին մնում էր 10 հազար քառակուսի կմ տարածք Գեղարքունիքի հատվածում։ Սակայն այդ ծրագիրը վիժեցվեց մի քանի հանգամանքների ազդեցությամբ, նաև Նժդեհի շնորհիվ, որը պահեց Զանգեզուրը։
Հետևաբար, ամփոփելով՝ պետք է ընդգծեմ, որ Արցախյան հակամարտության հարցում փոխզիջումների մասին խոսելը կամ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն առաջ քաշելը պարզապես ազգային դավաճանություն է։
-Հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է վերջին զարգացումներում Ռուսաստանի վարքագիծը։ Շատերը նշում են, որ Ռուսաստանը կարող է կասեցնել դեպքերի զարգացումը, սակայն հապաղում է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դերակատարում կարող է այս գործընթացում ունենալ Ռուսաստանը, եթե հաշվի առնենք, որ ծավալվող իրադարձությունները դիտարկվում են նաև ռուս-թուրքական բախման համատեքստում։
-Ռուս-թուրքական բախումն արդեն մի քանի դարի պատմություն ունի, այն նոր չէ և ըստ էության՝ ավարտված չէ։ Քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, «Մեծ Թուրանի» գաղափարն այս ժամանակահատվածում ներկայումս ձեռնտու է նաև ՆԱՏՕ-ին, առավել ևս, որ «Մեծ Թուրանը» կոտրում է Ռուսաստանի ազդեցությունը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում։ Մյուս կողմից, 2018 թվականի հայաստանյան իրադարձությունները որոշակի լարվածություն են առաջացրել Ռուսաստանում այն առումով, որ Հայաստանում իշխանության են եկել արևմտամետ ուժեր։ Այս երկու գործոնները, նաև մի քանի այլ գործոններ բերում են այն խաբուսիկ իրավիճակին, որ կարծես թե Ռուսաստանը չի կողմնորոշվում ինչ անել։ Սակայն վաղ թե ուշ այդ թնջուկը կբացվի, հատկապես, որ Ռուսաստանում, տարբեր կարծիքների կողքին, ավելանում է նաև այն մտահոգությունը, որ Թուրքիան ուզում է կոտրել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, որտեղ Թուրքիան ունի մեծ շահագրգռվածություն թե՛ Իրանի, թե՛ Իրաքի, թե՛ Սիրիայի և թե՛ Լիբանանի առումով։ Իսկ որ Ռուսաստանը դրան դիմադրում է, ցույց տվեց, թեկուզև ուշացած, նրա ակտիվ միջամտությունը սիրիական ճգնաժամին:
Հիմա նաև տարածվում է այն գաղափարը, որ Թուրքիան ուզում է վերականգնել Օսմանյան կայսրոթյունը, ինչը մտահոգում է նաև Արաբական աշխարհին։
Ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանում հաղթի կայսերական մտածելակերպը, ապա Ռուսաստանը գործնական քայլեր կձեռնարկի այս սրացման հետևանքները կանխելու ուղղությամբ։
Նաև հիշենք, որ սեպտեմբերի 27-ի սրացումը սկսվեց անմիջապես հետո, երբ ավարտվեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները, և այսօր որոշ թուրքական ստորաբաժանումներ գտնվում են առնվազն Նախիջևանի տարածքում։
-Պարոն Մեսրոբյան, Հայաստանում այժմ արևմտամետ շրջանակների կողմից որոշակի հակառուսական տրամադրություններն են տարածվում, շրջանառվում է նաև այն միտքը, որ առանց Ռուսաստանի միջամտության խնդրի դրական լուծումը մեզ հնարավորություն կտա հետագայում վարել առավել ինքնուրույն քաղաքականություն տարածաշրջանում։
-Իհարկե շատ լավ կլինի, որ մենք այս պատերազմում հաղթենք Ադրբեջանին և դիվիդենտներ հավաքենք, բայց սա միայն Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը չէ, այստեղ դե ֆակտո ներգարվված է Թուրքիան, և մենք սխալվելու իրավունք չունենք։
Սա ինձ հիշեցնում է Արցախյան շարժման սկզիբը, երբ որոշ «խելոքներ» ասում էին, թե մեզ պետք չեն Ատոմակայանն ու «Նաիրիտը», որովհետև մենք մեր կոնյակով, Ջերմուկով և ծիրանով կպահենք ու կշենացնենք Հայաստանը։ Դե թող պահեին ու շենացնեին։ Այնպես որ, եկեք այդ «ուռա հայրենասերներին» չքննարկենք։
-Այս օրերին ակտիվ քննարկվում են նաև ՀՀ կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու, Արցախի հետ ռազմական դաշինք կնքելու հարցերը։ Ճի՞շտ եք համարում այս պահին այդ քայլերը, թե ոչ։
-Ճիշտ եմ համարում, որ այս պահին այդ հարցերն առնվազն մտնեն պետական օրակարգ և մնան տաք ռեժիմում, որպեսզի ցանկացած ժամանակ, երբ լավագույն պահը գա դա ընդունելու, մենք պատրաստ լինենք։
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչո՞վ կավարտվի այս պատերազմը։
-Ամենավատ սցենարից մինչև ամենալավ սցենարը կախված է մեր մարտավարական ու ռազմավարական քայլերից։ Այժմ շատ անկայուն և տատանվող վիճակ է։ Ամեն ինչ չէ, որ կարելի է ասել հրապարակայնորեն, բայց մենք իսկապես հնարավորություն ունենք հաղթելու։ Սակայն առավել կարևոր է, որ հաղթանակից հետո խելքներս գլուխներս հավաքենք և օր առաջ աշխատենք Հայաստանի հզորացման ռազմավարական ծրագրի ուղղությամբ։
-Այս օրերին ինքնաբուխ կամավորական խմբեր են ձևավորվում, Հայաստանի ու Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ մեկնում են Արցախ, մյուս կողմից մարդիկ ինքնակազմակերպված ձևով հումանիտար օգնություն են հավաքագրում և այլն։ Քանի որ Դուք հաճախ եք քննադատում մեր քաղաքացիների վարքագիծը տարբեր իրավիճակներում, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այս իրավիճակի հետ կապված։
-Մեր վարքագիծն, իհարկե, դրական առումով փոխվում է վտանգի ժամանակ, բայց այստեղ էլ շատ կեղծ մղումներ կան, և ես գրել եմ այդ մասին. «Ասֆալտային ֆիդայի-սելֆիստներ, թարգե՛ք լոպազ և սրտաճմլիկ լուսանկարներ հրապարակել, որտեղ երևում են տեղանքը և դեմքերը։ Դա վտանգավոր է»:
Ընդհանրապես, պատերազմը խաղ ու պար չէ և ես դա գիտեմ ոչ միայն տեսականորեն, քանի որ ինքս մասնակցել եմ Արցախյան պատերազմին և ծանր վիրավորվել։ Անգամ վեհ գաղափարներից ելնելով՝ ինքնագործունեությունը հղի է ծանր հետևանքներով։ Այդ բոլոր աշխատանքները պետք է խստորեն կատարվեն ՀՀ ՊՆ-ի վերահսկողության ներքո։
Ինչ վերաբերում է իշխանության պահվածքին, ապա հենց սեպտեմբերի 27-ին եմ գրել․ «Անկախ տարիքից, պաշտոնից, սեռից և քաղաքացիությունից՝ 2 տարի պարգևավճար մուրողներ, ստացած պարգևավճարները բանակին և հայդա՛ առաջնագիծ»:
Չէր կարելի համառորեն երկու տարի խոսել հնի ու նորի, սևի ու սպիտակի մասին, երբ գտնվում ես մշտական պատերազմի և Թուրքիայի կողմից «Մեծ Թուրանի» գաղափարախոսության իրականացման վտանգի ներքո։ Մենք մեկ ուժեղ կառույց ունենք՝ մեր բանակը, բայց արի ու տես, որ անգամ այնտեղ էին ուզում այդ սևի ու սպիտակի, հնի ու նորի գծերը մտցնել։ Տեսնես հիմա գոնե հասկացա՞ն, որ նման գործելաոճը մեր նման երկրում ուղղակի հանցագործություն է պետության նկատմամբ․․․