Քաղաքական

01.10.2020 12:10


«Ոչ մի խուճապ չկա, այնպիսի զգացողություն է, թե տղաները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում»․ ռուս զինթղթակիցը գովել է հայ զինվորների կարգապահությունն ու բարոյական ուժի մակարդակը

«Ոչ մի խուճապ չկա, այնպիսի զգացողություն է, թե տղաները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում»․ ռուս զինթղթակիցը գովել է հայ զինվորների կարգապահությունն ու բարոյական ուժի մակարդակը

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, որն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների գոտում, EADaily-ին տված հարցազրույցում խոսել է արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների, հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության և մարտերին մասնակցող սիրիացի վարձկանների մասին։

Հարցին, թե ինչ կարող է պատմել ԼՂ շփման գոտում տեղի ունեցող մարտական գործողությունների մասին, Պեգովը նշել է, որ հայ զինվորների շրջանում խուճապ չկա։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Տղաների շրջանում ոչ մի խուճապ չկա։ Այնպիսի զգացողություն է, թե տղաները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում։ Եթե խոսենք արցախցի զինվորականների մասին, ապա նրանց կարգապահության և բարոյական ուժի մակարդակն իսկապես կարող է համեմատվել բազմաթիվ այլ ստորաբաժանումների հետ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում»,-ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ այս հակամարտության մեջ հատկանշական է այն փաստը, որ հօգուտ Ադրբեջանի գործում է երրորդ կողմը՝ Թուրքիան և նրա ուղիղ ներգարվվածությունը հղի է երրորդ աշխարհամարտի բռնկման սպառնալիքով։

«Թուրք քաղաքական գործիչները հրապարակավ խոսում են այդ մասին։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք իսկապես ականատես ենք լինում երրորդ համաշխարհայինի սկզբին»,-ասել է նա ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության մասին։

Սեմյոն Պեգովը նաև անդրադաձրել է ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանում Սիրիայից ժամանած, Թուրքիայի կողմից աջակցվող վարձկանների և տեղացի բնակիչների միջև բախումներին։

«Իհարկե, որոշակի լարվածություն տեղի բնակչության հետ հարաբերություններում առկա է, քանի որ, ինչպես գիտեք, այս բոլոր սիրիացի ջիհադականները դավանում են սունիների իսլամի արմատական տարբերակը (Ադրբեջանում մահմեդականների 85%-ը շիա է)։ Ադրբեջանը կրոնական առումով այնքան էլ արմատական չէ, այնտեղ հիջաբներ չեն կրում, կարող են կոնյակ խմել, երբ ցանկանան։ Բայց այնտեղ են եկել ծայրահեղ հայացքների գրոհայինները, նրանք իրենց կարգուկանոնն են մտցնում այդ գյուղերում, ստիպում են կանանց հիջաբներ կրել, նամազ անել։ Տեղի բնակչության համար դա, իհարկե, խորթ է։ Իմ տվյալներով՝ Ադրբեջանը ստիպված է եղել այնտեղ ուղարկել հատուկ նշանակության ջոկատ՝ կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման համար»,-ընդգծել է ռուս թղթակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը