Քաղաքական

01.10.2020 16:00


Իրանի տարածքում 3 արկ է ընկել. կան վիրավորներ՝ այդ թվում մեկ երեխա (լուսանկար)

Իրանի տարածքում 3 արկ է ընկել. կան վիրավորներ՝ այդ թվում մեկ երեխա (լուսանկար)

Իրանական «Anaj» գործակալությունը հայտնում է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարինի շրջանի Փարվիզհանլու գյուղ, հայտնում է Infoteka24-ը:

Արկերի ընկնելու հետևանքով մեկ երեխա է վիրավորվել, 6 տուն վնասվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է մտնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել է Բաքու, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ գնդակոծելով Իրանի տարածքը՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա:

Բացի այդ, իրանական հակաօդային պաշտպանությունը սահմանային տարածքում խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարք:

Զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայվել են Իսլամական Հանրապետության Արցախի ու Ադրբեջանի հետ սահմանների երկայնքով:

***

Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը փոխանցում է, որ արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։

Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։

Աղբյուրը՝ aysor.am

1 3 2

Այս խորագրի վերջին նյութերը