«ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական աջակցության մասին հայտարարությունները սադրիչ են»․ Կրեմլ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն շատ վնասակար է և կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։
«Առաջին՝ մենք կարծում ենք, որ կողմերից մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունը, հավանաբար, ավելի շուտ սադրիչ բնույթ է կրում լարվածության հետագա սրման համար։ Երկրորդ՝ կարծում ենք, որ նման հայտարարությունները հիմա շատ վնասակար են։ Եվ, իհարկե, մենք կարծում ենք, որ երրորդ երկրների ցանկացած մասնակցություն այդ հակամարտությանը կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ-ի նախօրեին տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը մտահոգված է Սիրիայից և Լիբիայից գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին ստացվող տեղեկություններով, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է․ «Ես ձեռնպահ կմնամ այդ մասին որևէ հստակեցնող հայտարարություններից։ ԱԳՆ հայտարարությունը բավական հստակ է։ Իսկապես, ծայրահեղ մտահոգություն կա այդ մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ»։

Աղբյուրը՝ tert.am