11 զոհ, 60-ից ավելի վիրավոր. Արցախի ՄԻՊ-ը խոսեց Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման մասին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց մեկնարկած փաստահավաք առաքելության արդյունքները ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ` գլխավորապես քաղաքացիական անձանց նկատմամբ:
«Փաստահավաք առաքելության արդյունքների հիման վրա պատրաստել ենք միջանկյալ զեկույց: Մեր փաստահավաք առաքելության արդյունքներով քաղաքացիական բնակչությունը լայնորեն ու մասշտաբային կերպով թիրախավորվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, ինչի հետևանքով առ այսօր արդեն ունենք 11 զոհ` Մարտունու դեպքը ներառյալ, 60-ից ավելի վիրավոր, որից 42-ը մեր արձանագրմամբ լրջորեն վիրավորված անձինք են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց Բեգլարյանը:
Բեգլարյանի խոսքով` մահվան դեպքերի մի մասը տեղի է ունեցել հրետակոծության հետևանքով, խաղաղ բնակիչներից ոմանք սպանվել են ԱԹՍ-ների հարվածների հետևանքով:
«Դրանից ենթադրում եմ, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է, քանի որ հրետանիի դեպքում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն հնարավոր է, իսկ հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար` այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա: Այսինքն` ակնհայտ է այս դեպքից և մի շարք այլ դեպքերից, որ քաղաքացիական բնակչությունը թիրախավորվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, ինչը միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտում է, ավելին՝ պատերազմական հանցագործություն է»,-եզրափակեց Բեգլարյանը: