Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է իրենց թղթակիցը հայտնվել ռմբակոծության տակ Արցախում
Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ալիքի նկարահանող խումբը ռմբակոծման տակ հայտնվել Արցախի Մարտունի քաղաքում:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի ինստագրամյան էջում: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Դոժդի» գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին հայտնվել է ռմբակոծության գոտում:
«Այդ պահին նա հարցազրույց էր տեսագրում քաղաքի բնակիչների հետ, որոնք ցույց էին տալիս նախօրեին տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով տուժած տները: Նրանց հետ արտասահմանցի լրագրողներ ևս եղել են, որոնցից երկուսը տուժել են: Դմիտրին հասցրել է թաքնվել և ողջ է մնացել»,-ասվում է տեսանյութին կից հրապարակման մեջ:

Աղբյուրը՝ tert.am