Հայկական կողմը ևս 54 կորուստ ունի․ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ (տեսանյութ)
Հայկական կողմը 54 նոր կորուստ ունի: Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցում հայտնեց ԱՀ պաշտպանության բանակի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանը։
«Վիրավորների քանակը ճշտվում է: Ցավոք, ունենք բավականին շատ վիրավորներ»,-ասաց հրամանատարը:
Զոհերի՝ հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում մնացած դիակների փոխանակման մասին հարցին Սարգսյանը պատասխանեց, որ դրա համար հարկ է, որ գոնե ժամանակավոր զինադադար լինի, որն այս պահին չկա:
«Թշնամու սահմանագոտում գտնվող զոհերի թիվը ես այս պահին ասել չեմ կարող, քանի որ ակտիվ փուլն ընթանում է, զինադադար չկա, որպեսզի մենք կարողանանք այդ ամենը հասկանալ»,-ասաց նա:
Նրա խոսքով` գիշերվա ընթացքում հակառակորդի կիրառած զինտեխնիկայի ու մարդկային ներուժի քանական աննախադեպ է եղել: Այդուհանդերձ, գիշերը լարվածությունը մեծ չի եղել, թեև հակառակորդը ողջ գիշեր շարունակել է հրետակոծությունները:
«Իր ձեռագրին համապատասխան հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը, մանավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները»,-ասաց Սարգսյանը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am