Քաղաքական

02.10.2020 10:40


Ադրբեջանական կողմից մարտերը ղեկավարվում են արաբերեն լեզվով․ ԱՀ ՊԲ

Ադրբեջանական կողմից մարտերը ղեկավարվում են արաբերեն լեզվով․ ԱՀ ՊԲ

ԱՀ պաշտպանության բանակի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոընդունիչ սարք, որի առգրավման արդյունքում պարզվել է, որ մարտերը ղեկավարվում է արաբերեն։

«Առգրավված ռադիոընդունիչը իսրայելական Թադիրա տեսակի է։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,-ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 91 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 5 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը