Յուրաքանչյուր հայ այս պատերազմում պետք է ունենա իր բաժին ներդրումը. Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձ է հրապարակել
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հայությանն ուղղված տեսաուղերձով: Ստորև ներկայացնում ենք այն:
Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն 5 օր է, ինչ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները պատերազմի մեջ են: Այս օրերին հայ զինվորն անում է անհնարինը. նա իր կյանքի գնով, իր կրծքով պաշտպանում է մեր հայրենի հողը: Հայ զինվորն այս օրերին առաջնորդվում է «Մահ կամ ազատություն» կարգախոսով։ Հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի` մենք այլ ճանապարհ չունենք։
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք զիջելու հայրենիք չունենք։ Այս պատերազմի ելքով է որոշվելու հայ ժողովրդի ճակատագիրը: Հետևաբար, հաշվի առնելով և ողջունելով անցած 5 օրերին հայ ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունը, պետք է արձանագրել՝ սա բավարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ հայության համահայկական ներուժն օգտագործվի այս պատերազմում։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում որ լինի` Երևանից մինչև Լոս Անջելես, Կանադայից մինչև Եվրոպա, Ավստրալիայից մինչև Իրան, որտեղ կա հայ, այս պատերազմը պետք է համարի իր անձնական պատերազմը։ Պետք է ոչինչ չխնայի այս պատերազմի համար։
Մենք 3 ճակատով պետք է շարունակենք աշխատել՝ արտաքին ճակատում օգտագործելով մեր ամբողջ ժողովրդի ներուժը, մեր համահայկական հնարավորությունները, կազմակերպությունները: Շարունակենք միջազգային բեմերում, հարթակներում, այլ պետություններում ներկայացնել Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը և Ադրբեջանի ագրեսոր կեցվածքը։
Երկորդը՝ պետք է ամուր պահենք մեր բանակի թիկունքը։ Յուրաքանչյուր հայ` Երևանի կենտրոնում ապրող բիզնեսմենից մինչև ֆերմեր, ուսանողից մինչև դասախոս, վարորդից մինչև հացթուխ, բժիշկից մինչև լրագրող, պետք է անի անհնարինը:
Սիրելի՛ հայրենակիցներ, իրավիճակը իրականում լուրջ է։ Տաքուկ սենյակներում նստած, «դուխով» ստատուսներ գրելով` պատերազմում չենք հաղթի, պատերազմը շարունակվում է։ Մենք պարտավոր ենք, համախմբելով մեր ողջ ներուժը, թիկունքը առավել ամուր և կազմակերպված պահել։ Պետական բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն անխափան, լիարժեք արդյունավետ, 24 ժամվա ռեժիմով։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները այս պատերազմը միասնաբար հաղթելու։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր ողջ ներուժով, իր համահայկական կառույցով, քույր կազմակերպություններով ամբողջությամբ նվիրված է այս աշխատանքներին։
Եվ երրորդը՝ պետք է Հայաստանի քաղաքական դաշտի հենց առաջին օրերին, առաջին ժամերին հայտարարված միասնականությունը և համերաշխությունը սրբորեն պաշտպանել, չտրվենք պրովոկացիաներին։ Ողջունելի է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի քաղաքական ուժերի կողմից, այս մթնոլորտը պետք է շարունակենք պահել՝ չտրվելով որոշ սադրիչների պրովոկացիաներին։
Սիրելի՛ հայրենակից, մենք հաղթելու ենք այս պատերազմում և դրա գրավականը՝ շարունակել լինել միասնական, համախմբված և, ամենակարեւորը, ոչինչ չխնայել մեր հաղթանակի համար։

Ուղերձի տեսանյութը՝ ստորև: