Երևանի քաղաքապետարանը հորդորում է, բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք կենցաղային և բժշկական իրեր են հավաքում Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ
Սիրելի երեւանցիներ,
Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է.
Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ:
Ձեր օգնությունը շատ կարեւոր է, ուստի պետք է առավելագույնս արդյունավետ կերպով կազմակերպել գործընթացը։
Խնդրում ենք հավաքած իրերը փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), որտեղ ծանրոցները կգրանցվեն, կտեսակավորվեն՝ ըստ օգնության տեսակի եւ կարիքների, եւ կուղարկվեն Արցախ։
Թաղապետարանների հասցեները եւ հեռախոսահամարները՝ ստորեւ.