Եթե շարունակվի, կորոնավիրուսի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, քան առաջինը, ընդորում՝ պատերազմի պայմաններում
327, 458, 491, 532... Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։
Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։
Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են պետք և այդպես կարող է դեռ շաբաթներ շարունակվել։
Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։
Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։ Այսպես եթե շարունակվի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, քան առաջինը, ընդ որում պատերազմի պայմաններում։
Հավատում եք, չեք հավատում, այս պահին կարևոր չէ... Կարո՞ղ եք գոնե մի քանի շաբաթ այդ կանոններին հետևել։
Եթե շարունակվի, կորոնավիրուսի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, քան առաջինը, ընդորում՝ պատերազմի պայմաններում