Քաղաքական

02.10.2020 19:38


Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ժնեւում կայացած հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, միջուկային զենքի չտարածման եւ սպառազինությունների վերահսկողության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության կատարելագործման հարցերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր",-ասել է Անոշինը:

Այս խորագրի վերջին նյութերը