Թշնամին կրկին հարվածել է Ստեփանակերտին․ կան տուժածներ (լուսանկար, տեսանյութ)
Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ: «Արմենպրես»-ի թղթակիցը պայթյունների ձայներ է լսել, ներկայումս իրավիճակը ճշտվում է:
Սա օրվա ընթացքում Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ երկրորդ հարվածն է:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրել է, որ հակառակորդը երեք անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով:
«ՇՏԱՊ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ... Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա: Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված "casualties" բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»: Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են»,-գրել է Արտակ Բեգլարյանը։