Հակոբ Արշակյանի համակարգիչը հաքերային հարձակման չի ենթարկվել. հակառակորդի ձեռքի տակ են հայտնվել ընդհանուր օգտագործման փաստաթղթեր. նախարարի խոսնակ
Ադրբեջանցիների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանիհամակարգիչը հաքերային հարձակման է ենարկվել, չի համապատասխաում իրականությանը, հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Սիրանուշ Գյուրջինյանը:
«Նրանց մոտ են ընդամենը հայտնվել և իրենց կողմից կառավարվող կայքում տեղադրված են ընդհանուր օգտագործման փաստաթղթեր (shared files), որոնց կարողացել են մուտք ստանալ՝ կոտրելով այդ անձանցից ինչ֊որ մեկի համակարգիչը: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ:
Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին և առավել ևս նրա անձնական փաստաթղթերին չեն կարողացել և չեն կարող ստանալ:
Հավաստիացնում եմ՝ այժմ պատերազմ է մղվում ոչ միայն մարտի դաշտում, այլ թեժ պայքար է մղվում նաև կիբեր տիրույթում, որին հաջողությամբ դիմակայում է մեր կիբեր բանակը: Սա ևս մեկ պատճառ է հակառակորդի կողմից ապատեղեկատվության տարածման համար:
Ուստի, խնդրում եմ և հորդորում բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին չտրվել գայթակղության, ինչը մեր հակառակորդի նպատակն է, և չհրապարակել, առավել ևս՝ չտարածել վերոնշյալ ապատեղեկատվությունը, ինչպես նաև իմ՝ այս նամակը: Դրանով իսկ կկանխվի հակառակորդի հերթական ապատեղեկատվության մուտքը մեր լրատվական դաշտ:
Եթե ծագեն հարցեր, պատրաստ եմ զրուցել յուրաքանչյուրիդ հետ ցանկացած ժամի՝ աշխատում ենք 24/7 ռեժիմով, ինչպես, համոզված եմ՝ և Դուք:
Կանխավ շնորհակալ եմ օբյեկտիվ ընկալման և հայրենասիրական մոտեցումների համար»,-գրել է խոսնակը:
Հակոբ Արշակյանի համակարգիչը հաքերային հարձակման չի ենթարկվել. հակառակորդի ձեռքի տակ են հայտնվել ընդհանուր օգտագործման փաստաթղթեր. նախարարի խոսնակ
Ադրբեջանցիների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի համակարգիչը հաքերային հարձակման է ենարկվել, չի համապատասխաում իրականությանը, հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Սիրանուշ Գյուրջինյանը: