Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ
-Երկար ժամանակ Հայաստանում չէիք, ինչո՞վ էիք զբաղված։
-Մեծ Բրիտանիայում, «Հակամարտությունների լուծում» անվան ներքո աշխարհի 10 այն երկրներից, որոնք ունեն խնդիրներ' ձևավորվել էր աշխատանքային խումբ. ես ներկայացնում էի Հայաստանը։ Հիմնական նպատակը հակամարտությունների կարգավորման առումով նոր հմտություններ ձեռքբերելն էր։ Ծրագրով նախատեսված էր հանդիպումների հսկայական շարք այն կազմակերպությունների հետ, որոնք միջհամայնքային, միջպետական մակարդակով զբաղված են կոնֆլիկտների հետևանքների հաղթահարմամբ և վերացմամբ։ Ես հիմնականում եղել եմ Ռազմավարական հետազոտոթյունների միջազգային կենտրոնում, դասախոսությունների, բրիֆինգների շարք եմ ունեցել Ամստերդամի համալսարանում, Յորքի համալսարանում։ Մասնակցել եմ նաև, մեր տարածաշրջանի կտրվածքով, բավականին հետաքրքիր կլոր սեղանի։ Դրանցից մեկի բանախոսը Ադրբեջանի փոխարտգործնախարար, Ղարաբաղի հարցով բանագնաց Արազ Ազիմովն էր։ Կարևոր եմ համարում իմ կողմից, հատկապես ղարաբաղյան հակամարտության, տեղեկատվական բազայի թարմացումը։
-Իսկ պատգամավորական գործունեությունը՞։
-Իհարկե զուգահեռաբար փորձում էի զբաղվել պատգամավորական գործունեությամբ, այս կամ այն օրինագծի վերաբերյալ տեսակետներս փոխանցել եմ գործընկերներիս, ինչպես նաև իմ օգնականի միջոցով հեռակա կարգով մեծ աշխատանք էր ծավալվում՝ քաղաքացիների նամակներին արձագանքելու գործում։
-Այսինքն լուրերը, թե Դուք տարաձայնություններ ունեք կուսակցության ներսում և դուրս եք գալու խմբակցությունից՝ ճիշտ չէի՞ն։
-Միանշանակ։ Անհասկանալի և անթույլատրելի է լրատվամիջոցի համար նման գործելակերպը։ Չունենալով որևէ հղում, որևէ աղբյուր՝ անթույլատրելի է նման ցանկացած լուր տարածելը։ Եվ դա առաջին հերթին հարվածում է ոչ թե իմ հեղինակությանը՝ իբրև «Ժառանգության» անդամ, այլ հենց այդ լրատվամիջոցին, որը խիստ պայմանականորեն կարելի է անվանել լրատվամիջոց։
-Ձեր բացակայությունների հարցը Ազգային ժողովում կարո՞ղ է բարձրացվել։
-Ո՛չ։ Դրանք համարվում են հարգելի։ Ազգային Ժողովի նախագահի մոտ, իմ գործուղման հետ կապված, առկա է երեք պաշտոնական գրություն, այդ թվում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունից և բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են իմ գտնվելու վայրով՝ հանգիստ կարող են դա իմանալ ԱԺ-ի համապատասխան ստորաբաժանումից։
-Բնականաբար հետևել եք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ «Ժառանգություն»-Հայ ազգային կոնգրես բանակցություններին։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք։
-ճիշտն ասած, հասարակական տրամադրություններին հեռվից այնքան էլ լավ չէի տիրապետում։ Տեղյակ էի հրապարակումներին, դիրքորոշումներին, կարծիքներին։ Զուտ այդ պատճառով ձեռնպահ մնացի որևէ կարծիք հայտնելուց՝ միանգամայն վստահելով իմ գործընկերների որոշմանը, որը կարծում եմ իմաստուն որոշում էր։
-Այսինքն ճիշտը ընտրություններին չմասնակցե՞լն էր։
- Այո՛, բանակցությունների ձախողումից հետո, ամենալավ տարբերակը՝ դա չմասնակցելն էր։
-Ընդդիմադիր լրատվամիջոցները, այն բանից հետո, երբ «Ժառանգությունը» քաղաքապետի ընտրություններում որոշեց չմիանալ ՀԱԿ-ին, Ր. Հովհաննիսյանին անվանեցին «հաճախորդ»։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեիք։
-Նախ ասեմ, որ ընդհանրապես վատ եմ վերաբերվում պիտակավորումներին։ Գնահատականները կարող են և դուր չգալ, բայց դրանք երբևէ չպետք է անցնեն կոռեկտության սահմանը։ Ցավում եմ, որ մեր բնական դաշնակիցների շրջանում գտնվեցին մարդիկ, ովքեր տրվեցին պիտակավորումներ տալու գայթակղությանը։ Կարծում եմ կգա ժամանակը և նրանք ներողություն կխնդրեն իրենց պահվածքի համար։ Ամեն դեպքում «Ժառանգության» որոշման վրա դա չէր կարող ազդել։
-Մենք հավատում ենք ընդդիմության հաղթանակին։ Եվ կարծում եմ, որ կուսակցության որոշումը լուրջ ազդեցություն կունենա մեր ընտրազանգվածի համար՝ իրենց ձայնը տալու ՀԱԿ-ին։
-Սակայն , կա տեսակետ, որ «Ժառանգության» ձայների մի մասը կարող է փոշիանալ։
-Իսկ ու՞մ օգտին պետք է գնան այդ ձայները։
-«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ասել էր, որ ընդդիմադիր ընտրազանգվածի մի հատված կա, որը ոչ՛ իշխանության կողմնակիցն է, ո՛չ էլ ցանկանում է իր ձայնը տալ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հենց դրանով էր «Ժառանգությունը» բացատրում մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության հնարավոր միասնական ցուցակի առաջին հորիզոնականում Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Արմեն Մարտիրոսյանին առաջադրելը։
-Ընդհանուր առմամբ համաձայն եմ այդ տեսակետի հետ, քանի որ անձի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում բավականին մեծ նշանակություն ունի։ Բայց, խոշոր հաշվով, մեր ընտրազանգվածը հրաշալի հասկանում է, որ «Ժառանգությունը» ինքնուրույն քաղաքական ուժ է և նրա այս կամ այն որոշումը երկարաժամկետ ռազմավարության մի մասն է։ Չեմ էլ ուզում հերքել այն, որ մեր ընտրազանգվածի մեջ կա մի հատված, որը չունի արմատական կեցվածք։ Բայց, այնուամենայնիվ, ժամանակը ցույց տվեց, որ «Ժառանգության» ընտրազանգվածը հետևում է կուսակցության ղեկավար մարմինների ընդունած որոշումներին։ Այնպես որ, կարծում եմ, մեր ընտրազանգվածը, իր զգալի մասով, կհետևի «Ժառանգության» հորդորին։
- Քաղաքապետի ընտրություններում ի՞նչ զարգացումներ են հնարավոր Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի և նրա պարտության դեպքում։
-Զուտ որպես քաղաքական կանխատեսում. եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթի՝ կարծում եմ դա բավականին լուրջ զսպաշապիկ կլինի իշխանությունների համար։ Այդ հաղթանակից հետո իշխանությունների վարքաբանությունը կտրուկ կփոխվի։ Իսկ պարտության պատճառներից գլխավորը միանշանակ լինելու է ընտրական համակարգի ծայրահեղ անկատարությունը, ինչը բերելու է քաղաքական, սոցիալական նոր լարվածության։
-Որքանո՞վ են հնարավոր բախումները։
-Դատելով ընդդիմադիր և դիմադիր մամուլի բառաֆոնդերից՝ ես, ցավոք սրտի, վատ հոտ եմ զգում։
Ստեփան Սաֆարյան.

-Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում առաջիկա ընտրություններում։

Զզրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը