Քաղաքական

03.10.2020 14:12


Հրետակոծության հետևանքով միջազգային լրատվամիջոցները չեն կարողանում մուտք գործել Արցախ

Հրետակոծության հետևանքով միջազգային լրատվամիջոցները չեն կարողանում մուտք գործել Արցախ

Միջազգային լրատվամիջոցների խումբը չի կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որին հայտնել է տեղում աշխատող լրագրողներից մեկը:

«Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,-հայտնել է լրագրողը: Խմբում են «BBC»-ի, «SkyNews»-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արցախի տեղեկատվական կենտրոնը հաստատել է տեղեկությունը: «Նրանք (Ադրբեջանը-խմբ.) արդեն սկսել են կրակ բացել մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Press» գրառումն այլևս չի փրկում: Դրա համար շատ վտանգավոր է: Հնարավոր կլինի կազմակերպել նրանց տեղափոխումը, դեռ պարզ չէ»,-հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը