Քաղաքական

03.10.2020 21:32


Արցախի նախագահի մամուլի խոսնակը կտրականապես հերքում է Հարությունյանի վիրավորվելու մասին լուրերը

Արցախի նախագահի մամուլի խոսնակը կտրականապես հերքում է Հարությունյանի վիրավորվելու մասին լուրերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Այս մասին Պողոսյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Դա ապատեղեկատվություն է: Նախագահն այս պահին գտնվում է բոլորովին առողջ վիճակում՝ հրամանատարական կետում և իրականացնում է իր երկրի կառավարումն ու մարտական գործողությունների մասով կատարում է իր աշխատանքը»,-ասաց Պողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը