Ռուս լրագրողը կոնտուզիա է ստացել Ստեփանակերտում հրետակոծության ժամանակ
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս լրագրողների խումբը ընկել է հրետակոծության տակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրանցից մեկը՝ «Իզվեստիա» թերթի աշխատակից Դենիս Կուլագան, թեթև կոնտուզիա է ստացել:
«Լրագրողների խումբը ժամանել էր նկարահանելու հրետակոծությունից վնասված էլեկտրակայանը։ Այդ ժամանակ նոր հրետակոծություն էր սկսվել, արկերն ընկնում էին մեր կողքին։ Ամեն ինչ լավ է, բայց հիմա գլուխս ցավում է»,-հայտնել է Կուլագան։
Ավելի վաղ «Mash» պորտալը հայտնել էր, որ իր նկարահանող խումբն ընկել է գնդակոծության տակ Լեռնային Ղարաբաղում։ Պորտալի գլխավոր տնօրեն Մաքսիմ Իկսանովը «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել էր, որ լրագրողները չեն տուժել:
«Ոչ ոք չի տուժել, մեզ մոտից երկու մարդ է աշխատում՝ օպերատորն ու լրագրողը։ Ամեն ինչ կարգին է»,-պատմել է Իկսանովը:
«Իզվեստիա»-ի մամուլի ծառայությունը հրաժարվել Է «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել կատարվածի մանրամասները։