Մի կուրացեք. Արցախի նախագահը կոչ է հղել միջազգային հանրությանը (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային հանրությանը կոչ է արել ի գիտություն ընդունել Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական հանցագործությունների ապացույցները: Այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով հրետակոծված Ստեփանակերտի տեսանյութը:
«Սա Ադրբեջանի կողմից Արցախի/Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ իրականացված ռազմական հանցագործությունների դաժան ապացույցն է, որը միջազգային հանրությունը պետք է ի գիտություն ընդունի։ Մի կուրացեք»,-գրել է Հարությունյանը: