Քաղաքական

05.10.2020 11:00


Ի՞նչ իրավիճակ է ռազմաճակատում․ ասուլիս (տեսանյութ)

Ի՞նչ իրավիճակ է ռազմաճակատում․ ասուլիս (տեսանյութ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ասուլիսը։

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հայկական զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ: Մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Նույն ժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը: Այս պահին տուժածների վերաբերյալ ճշգրտումներ են արվում»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, սակայն վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ:

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ադրբեջանական կողմից տարածվող այն ապատեղեկատվությանը, թե իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը:

«Դա ապատեղեկատվություն է: Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե դա որտեղից է կիրառվում: Պարզ չէ Հայաստանի կողմից է, Արցախի, թե մեկ այլ պատերազմից հատված է: Մի հետաքրքիր և ուշագրավ բան նկատենք՝ շատ հաճախ, ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի որոշ շրջաններ, այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի ճանաչում են որպես Հայաստանի մաս»,-ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Խոսելով հակառակորդից գերիներ ունենալու մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի, նման հարց չի էլ քննարկվել:

Այս խորագրի վերջին նյութերը