Պուտինը դեռ չի ծրագրում բանակցություններ անցկացնել Ալիևի և Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ ծրագրեր չունի՝ կապված ԼՂ թեմայի շուրջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելու հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե անհրաժեշտություն լինի, որեւէ կասկած չի լինի, եւ նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը:
Հստակեցնող հարցին, թե արդյոք կարելի է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «դեռ հստակ ծրագրեր չկան»:
«Սակայն դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է: Եվ, իհարկե, այնտեղ՝ Ղարաբաղում, իրավիճակն արագ է զարգանում, այդ պատճառով այստեղ դժվար է կռահել: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձեւավորվեն նաեւ երկխոսության պահանջներ»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ news.am