ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում և բանակցություններ սկսել
ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել, հայտնում է РИА Новости-ն:
«Խնդիրը ռազմական լուծում չունի»,-Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Մեզ շատ է անհանգստացնում Ղարաբաղում տիրող իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում: Այս հակամարտությունը վտանգ է ներկայացնում բոլոր ոլորտների, այդ թվում՝ էներգետիկայի համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաև դաշինքի անդամների համար: Մենք հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատերազմը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Ստոլտենբերգը:
***
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան կարող է օգնել լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի որ զգալի ազդեցություն ունի տարածաշրջանում: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը տարածաշրջանում՝ կողմերի միջև լարվածությունը թուլացնելու համար»,-ասել է Ստոլտենբերգն՝ Անկարայում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան չի թաքցնում, որ աջակցում է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրի համար նման դիրքորոշումն անընդունելի է:
«Ֆրանսիան բացահայտորեն աջակցում է Հայաստանին: Բայց Մինսկի խմբի մաս կազմող երկիրը պետք է անկողմնակալ լինի»,-ասել է նա:

Աղբյուրը՝ aysor.am