Քաղաքական

05.10.2020 16:00


Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նոր համատեղ հայտարարություն են պատրաստում Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նոր համատեղ հայտարարություն են պատրաստում Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համատեղ նոր հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Երեք համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խմբի - խմբ.), որոնք ներկայանում են Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների անունից, հանդես են եկել ուժեղ հայտարարությամբ: Այժմ մենք հայտարարություն ենք պատրաստում երեք երկրների արտգործնախարարների կողմից»,-ասել է նա:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներն ավելի վաղ կոչ էին անում հակամարտող կողմերին դադարեցնել բախումները, պարտավորվել բանակցություններ սկսել առանց նախապայմանների, դատապարտել են սրումը, ինչպես նաև ցավակցել զոհվածների և վիրավորների հարազատներին:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը