Քաղաքական

05.10.2020 23:25


Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի:

Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:

Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը