ՄԱԿ-ից հայտնել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում 40 զոհի մասին
Ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում հակամարտության վերջին էսկալացիայի սկզբից ի վեր:ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի վարչությունն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկյանքով շարունակվող բախումների առնչությամբ ծայրահեղ մտահոգության մասին: Այնտեղ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,-ասել է Դյուժարիկը:
«Բախումների սկզբից ի վեր մինչ այս պահը, հաղորդվող տվյալների համաձայն, ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 200 քաղաքացիական անձինք վիրավորվել են երկու կողմից»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ից հայտնել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում 40 զոհի մասին
Ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում հակամարտության վերջին էսկալացիայի սկզբից ի վեր: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի վարչությունն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկյանքով շարունակվող բախումների առնչությամբ ծայրահեղ մտահոգության մասին: Այնտեղ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,-ասել է Դյուժարիկը:
«Բախումների սկզբից ի վեր մինչ այս պահը, հաղորդվող տվյալների համաձայն, ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 200 քաղաքացիական անձինք վիրավորվել են երկու կողմից»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Աղբյուրը՝ tert.am