Քաղաքական

06.10.2020 11:20


Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այսօր կամ վաղը վիրավորների մասին հարազատներին տեղեկություններ տրամադրելու հարցը կկանոնակարգվի։ Այս մասին այսօր ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը, չնայած, իսկզբանե բոլոր ճանաչված վիրավորները հիմնականում կարողանում են կապ հաստատել իրենց ծնողների հետ՝ եթե նրանք գիտակցության մեջ են և ես ինքս եմ մեր բազմաթիվ զինվորների հետ խոսել, հարցրել կապի մասին, շատ քիչ դեպքեր են լինում, որ անճանաչելի վիրավորներ ենք ունենում, քանի որ անգիտակից են լինում և իրավիճակով պայմանավորված հայտնի չի լինում թե որ զորամասից են, անուն ազգանունը և այլն։ Նրանց մասով ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, որով մենք և ՊՆ մեր գործընկերները զբաղվում ենք։ Համակարգի վերջնական պատրաստ լինելու դեպքում հայտարարություն կտարածվի, թե ուր է պետք զանգահարել և ինչպես է պետք այդ ամեն ինչը անել»,-ասաց նա։

Նա նշեց, որ վիրավորների մեծ մասը միջին և թեթև ծանրության են։ «Իհարկե ունենք ծանր և ծայրահեղ վիրավորներ, որոնք կազմելով ավելի փոքր տոկոս ընդհանուր վիրավորների թվի մեջ՝ պահանջում են առավել ուշադրություն և հենց նրանց է ուղղված բժշկական հաստատությունների և անձնակազմի առավել մեծ ուշադրությունը, որպեսզի նրանք փրկվեն»,-ասաց Թորոսյանը։

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը