Քաղաքական

06.10.2020 11:24


Ասադն Էրդողանին անվանել է Ղարաբաղում հակամարտության սրման գլխավոր նախաձեռնող

Ասադն Էրդողանին անվանել է Ղարաբաղում հակամարտության սրման գլխավոր նախաձեռնող

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն է:

«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս Լեռնային Ղարաբաղում հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն է»,-ասել է Ասադը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, և, որ Դամասկոսը կարող է դա հաստատել:

«Մենք միանշանակ կարող ենք դա հաստատել, բայց ոչ այն պատճառով, որ ունենք ապացույցներ: Երբեմն ապացույցներ չեն լինում, բայց կան դրա վկայությունները»,-ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սիրիայում կռված խմբավորումներից ահաբեկիչները տեղափոխվում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը