Քաղաքական

06.10.2020 22:40


ՊՆ-ն կոչ է անում չտարածել տեսանյութեր հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի վերաբերյալ

ՊՆ-ն կոչ է անում չտարածել տեսանյութեր հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի վերաբերյալ

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և հրապարակումների տարածումից: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը:

«Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և գրառումների տարածումը, վճռականորեն ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից»,-ասված է հրապարակման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը