Քաղաքական

07.10.2020 09:45


Ռազմական դրության պայմաններում տուն վերադառնալ օրենքով նախատեսված չէ․ «Հրապարակ»

Ռազմական դրության պայմաններում տուն վերադառնալ օրենքով նախատեսված չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 10-րդ օրն է՝ մեր զինվորները մարտնչում են Արցախի ու Հայաստանի համար։ Ոմանք հոգնել են, կարիք ունեն հանգստի, ուժերը վերականգնելու, փոքր դադար առնելու։ Մեզ են դիմում զինվորների ծնողներ՝ հետաքրքրվելով, թե առաջնագծում կռվողների հերթափոխ լինելո՞ւ է։

Հարցն ուղղեցինք ՊՆ և ստացանք պատասխան․ «Զորամասի հրամանատարության որոշմամբ, ելնելով մի շարք հանգամանքներից, գործողություններում ներգրավված անձնակազմը կարող է տեղափոխվել մարտունակության վերականգնման շրջան և փոխարինվել համազորային պահեստուժով, ինչը հնարավորություն է ընձեռում երկար մարտերում ընդգրկված անձնակազմին վերականգնել ուժերը, հանգստանալ, ստանալ համապատասխան ցուցումներ՝ այս կամ այն խնդիրն ավելի արդյունավետ կատարելու համար։ Ռազմական դրության պայմաններում տուն վերադառնալ օրենքով նախատեսված չէ»»։

Այս խորագրի վերջին նյութերը