Քաղաքական

07.10.2020 15:52


Փաշինյանն ու Պուտինը կրկին քննարկել են Ղարաբաղյան հարցը

Փաշինյանն ու Պուտինը կրկին քննարկել են Ղարաբաղյան հարցը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:

Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

Այս խորագրի վերջին նյութերը