Քաղաքական

07.10.2020 18:29


Միջազգային լրատվամիջոցները հայտնել են ԼՂ հարցով բանակցությունների մեկնարկի մասին

Միջազգային լրատվամիջոցները հայտնել են ԼՂ հարցով բանակցությունների մեկնարկի մասին

Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Միջազգային ԶԼՄ-ները այս առնչությամբ վկայակոչում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա:

«Մենք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները- խմբ.) ամենօրյա շփումների մեջ ենք միմյանց հետ: Այս հարցում դեռևս հաջողություն չի արձանագրվել: Վաղը տեղի կունենան հանդիպումներ Ժնևում, ապա այլ հանդիպումներ՝ Մոսկվայում»,-ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամների առջև: Ֆրանսիացի նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել կողմերի միջև բանակցությունների վերականգնմանը:

Այս խորագրի վերջին նյութերը