Քաղաքական

07.10.2020 18:47


ԱԺ-ն ընդունեց ՀՀ ռազմական ծախսերը շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ՀՀ ռազմական ծախսերը շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնել ՀՀ ռազմական ծախսերը:

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նշվում է, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը