Քաղաքական

07.10.2020 21:11


Ժնևում վաղը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ. Աննա Նաղդալյան

Ժնևում վաղը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ. Աննա Նաղդալյան

ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է մամուլում տարածվող այն լուրերը, թե վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նաղդալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը»,-գրել է Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է:

Այս խորագրի վերջին նյութերը