Քաղաքական

07.10.2020 22:07


ԼՂ հարցով բանակցություններ տեղի կունենան հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԼՂ հարցով բանակցություններ տեղի կունենան հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Ժնևում հոկտեմբերի 8-ին բանակցություններ կվարեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ֆրանսիացի նախարարի խոսքով՝ բանակցություններ են նախատեսվում նաև հոկտեմբերի 12-ին Մոսկվայում: Նախարարը չի նշել, թե ինչ մակարդակով կանցկացվեն բանակցությունները:

«Մենք ներկա պահին արդյունքների չենք հասել: ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները շարունակվում են արդեն 11 օր: Դրանցից մեկը տեղի կունենա վաղը Ժնևում, մյուսը երկուշաբթի Մոսկվայում: Հուսով ենք, որ դա կբերի արդեն պատերազմող կողմերի միջև բանակցությունների մեկնարկի»,-ընդգծել է Լե Դրիանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը