Հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում եղել է առնվազն երկու թուրքական F-16 (լուսանկար)
«New York Times» հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը «Թվիթեր»-ի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից, որտեղ հոկտեմբերի 3-ի դրությամբ երևում են նվազագույնը երկու թուրքական F-16 կործանիչները:
«Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Թրիբերտը:
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ հայկական կողմը հարվածներ է հասցրել Գյանջայի օդանավակայանին: «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Պողոսյանը: