Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի կանոնավոր երկխոսությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ռուսաստան ժամանող Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում, այս ասաց ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դե, այս պահին` ոչ: Գիտեք, որ նա (Մնացականյանը) սերտ երկխոսություն է վարում իր ռուս գործընկեր Լավրովի հետ: Գիտեք, որ Պուտինը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ: Այս երկխոսությունը կշարունակվի: Ուստի ժամանակացույցում այս պահին նման բան չկա»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` տեղի կունենա արդյոք հանդիպում Պուտինի եւ Մնացականյանի միջեւ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստի-ին https://ria.ru/ հայտնել էր, որ սպասվում է, որ հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ:
«ԼՂ հարցի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում դեռևս նախատեսված չէ». Պեսկով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեռ չի նախատեսվում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ներկայում նման հանդիպման մասին խոսք չկա»,-ասել է Պեսկովը:
Աղբյուրը՝ tert.am
***