Քաղաքական

08.10.2020 17:18


ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել կանխել վարձկանների ու ահաբեկիչների ներթափանցումը ԼՂ հակամարտության գոտի

ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել կանխել վարձկանների ու ահաբեկիչների ներթափանցումը ԼՂ հակամարտության գոտի

Անհրաժեշտ է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների ներթափանցումը: Այդ մասին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, գրում է ria.ru-ն։

«25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և չենք կարող և չպետք է թույլ տանք, որ դրանք փլուզվեն։ Այժմ առաջնային խնդիր է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքը, այդ թվում՝ հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների, զենքի ապօրինի շրջանառության և ահաբեկչական ակտերի ֆինանսավորման միջոցով հարստացող անձանց ներթափանցման ցանկացած փորձ կանխելու միջոցով»,-ասել է նա։

Բացի այդ, ՌԴ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել առ այն, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ տարբերակով, քանի որ միայն բանակցային սեղանի շուրջ երկխոսություն վարելու միջոցով հնարավոր կլինի խուսափել մարդկային զոհերից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը