Քաղաքական

08.10.2020 17:44


Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. կան վիրավորներ

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. կան վիրավորներ

Քիչ առաջ կրկին հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ։

Վիրավորների շարքում են նաև ռուս լրագրողները։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հայկական միասնական տեղեկատվական կետրոնը հայտնում է, որ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության հետևանքով վիրավորվել են լրագրողներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը հրթիռակոծել էր նաև այսօր առավոտյան, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, նախորդ անգամ տուժածներ չկային։

Այս խորագրի վերջին նյութերը