Քաղաքական

08.10.2020 18:42


Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

Այս խորագրի վերջին նյութերը