ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը
Ռուսաստանը խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում հնարավոր հանդիպման կազմակերպման շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հոկտեմբերի 8-ին ամենշաբաթյա ասուլիսում: Նա նշել է, որ Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման, խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Զախարովան հիշեցրեց, որ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ արտահայտվել է երկրների ղեկավարների հայտարարությամբ:
«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, որոնց թվում մեր կողմից առաջարկվել է տրամադրել մոսկովյան հարթակը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման համար: Խորհրդակցություններ են անցկացվում հնարավոր հանդիպման ժամկետների վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Զախարովան: