ՌԴ վարչապետն ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում կարևորել է Արցախում իրավիճակի շուտափույթ կայունացումն ու բանակցային գործընթացի վերականգնումը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հեռախոսազրուցյում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման և բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամլո ծառայությանը:
«Միխայիլ Միշուստինն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կարգավորման, մարտական գործողությունների դադարեցման և իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը: Կողմերն ընդգծել են Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ tert.am