ՀՀ ԱԺ արտահերթ նիստը․ 200 հազարից մինչև 1 մլն դրամի տուգանք է նախատեսվում Ռազմական դրության կանոնները խախտելու համար (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Առաջարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ խախտման համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ.
- ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը՝ 200.000-300.000 դրամ - ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումները խախտելը` 500.000-1.000.000 դր - սահմանված` սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելը`500.000-1.000.000 դր - պարետային ժամի դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելը՝ 100.000-200.000 - ԶԼՄ կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը՝ 700.000-1.000.000 դրամ - լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից՝ 300.000-700.000 դրամ
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը․ 200 հազարից մինչև 1 մլն դրամի տուգանք է նախատեսվում Ռազմական դրության կանոնները խախտելու համար (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Առաջարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ խախտման համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ.
- ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը՝ 200.000-300.000 դրամ
- ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումները խախտելը` 500.000-1.000.000 դր
- սահմանված` սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելը`500.000-1.000.000 դր
- պարետային ժամի դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելը՝ 100.000-200.000
- ԶԼՄ կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը՝ 700.000-1.000.000 դրամ
- լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից՝ 300.000-700.000 դրամ