Քաղաքական

09.10.2020 11:42


ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում

ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում

Երեկ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունները ուրբաթ կշարունակվեն Մոսկվայում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով դիվանագիտական աղբյուրների հայտարարություններին։

«Ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակացությունները կշարունակվեն այսօր, սակայն Մոսկվայում։ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվա կմեկնեն»,-նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ Ժնևում բանակցություններն ավարտվել են 01:00-ին (Երևանի ժամանակով մոտավորապես 03։00-ին):

Հինգշաբթի հղորդվել էր, որ Ժնևում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները:

Ֆրանսիայի՝ ՄԱԿ-ի ժնևյան բաժանմունքին կից մշտական ներկայացուցչությունից տեղեկացրել են, որ հանդիպումն ընթացել է ՄԱԿ-ի սահմաններից դուրս՝ գաղտնի վայրում: Հանդիպումն ընթացել է փակ ձևաչափով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը