Գրառումները, թե իշխանությունները լավը չեն և պետք է հեռանան, կարող են խուճապ առաջացնել. Ռուստամ Բադասյան
Պատերազմի առաջին օրվանից կառավարությունը միշտ թափանցիկ գործելաոճ է ընտրել, և մենք հենց առաջին օրվանից խնդրել ենք բացառապես պաշտոնական լրահոսից օգտվել, չճշտված տեղեկություններ չտարածել, դրանցով իսկ ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հարցին, թե ինչով է պայմանավորված սահմանափակումների խստացումները, արդյոք դա պայմանավորված է վարչապետի գրառման հետ, թե դավաճաններ կան, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.
«Բացի վարչապետի հայտարարությունից, բազմաթիվ հրապարակումներ եղան դրա հետ կապված, խուճապային տրամադրություն ստեղծելու փորձեր։ Ես համարում եմ, որ մեր հանրության ոգին բավական բարձր է և դրանք իրենց նպատակին չեն հասել, բայց մենք չենք կարող այդ իրավիճակն ինքնահոսի թողնել։ Ռազմական դրության առաջին օրվանից քննարկել ենք նման փոփոխության անհրաժեշտությունը»։
Օրինակներ, Ռուստամ Բադասյանը չբերեց։
Դիտարկմանը, թե գրառումները, որ իշխանությունները լավը չեն և պետք է հեռանան, դավաճանությո՞ւն է, արդարադատության նախարարը պատասխանեց.
«Դա ևս խուճապ առաջացնելու տրամադրություններ կարող է առաջացնել։ Չեմ կարծում, որ պատերազմի ժամանակ նման հարցեր քննարկելու ժամանակն է»։

Աղբյուրը՝ aysor.am