Միշուստինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ վարչապետն այս մասին ասել է Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:
«Ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս օրերին բոլոր զոհերի և տուժածների հարազատներին և մտերիմներին: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում: Եվ իհարկե, կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»,-ասել է Միշուստինը: